Օբաման արհամարհում է Նեթանյահուի զանգերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արհամարհում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հեռախոսազանգերը։ Ամերիկացի առաջնորդը չի ցանկանում նրա հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ДНИ.ru-ն։
Ըստ արաբական և իսրայելական ԶԼՄ-ների՝ պատճառը, որի համար Օբաման չի ցանկանում շփվել Նեթանյահուի հետ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև եղած տարաձայնություններն են։ Օբաման մի քանի անգամ հրաժարվել է պատասխանել Նեթանյահուին։
Al-Jarida պարբերականը փոխանցում է, որ Օբաման նախընտրում է զանգերը փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին։










