Brussels Airlines ավիաընկերության օդաչուները գործադուլ են հայտարարել
Brussels Airlines ավիաընկերության մոտ 50 օդաչուներ այսօր գործադուլ են հայտարարել, որի հետևանքով չեղյալ են համարվել արդեն տասնյակ չվերթներ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Մասնավորապես, հետաձգվել են դեպի Բեռլին, Փարիզ, Մադրիդ, Ժնև և Բուդապեշտ չվերթները։
Օդաչուները դժգոհ են արձակուրդների ժամկետներից, ինչպես նաև 58 տարեկանից մեծ օդաչուների համար պայմանագրային համակարգից, որոնց ստիպում են զիջել իրենց տեղն ավելի երիտասարդ գործընկերներին։
Սպասվում է, որ օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ կհամարվի եվրոպական ուղղությամբ 10 ավիաչվերթներից 8-ը։










