Կալաշնիկովը հիվանդանոց է տեղափոխվել

10:40 • 18.11.13

Միխայիլ Կալաշնիկովը` համանուն զենքի հռչակավոր կոնստրուկտորը, տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Վկայակոչելով Ուդմուրտիայի առողջապահության նախարարության հայտարարությունը` աղբյուրը նշում է, որ նրա առողջությունը վատթարացել է: Նա այժմ հիվանդանոցում է, անց են կացվում բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները:

 

Այս տարվա մայիսին Կալաշնիկովին տեղափոխել էին սրտաբանական բաժանմունք` պլանային ստուգման համար:

Հայտնի է, որ կոնստրուկտորը տարին մի քանի անգամ ստուգումներ է անցնում:

 

Նա աշխարհում ամենավստահելի և հայտնի հրազենը համարվող Կալաշնիկովի ինքնաձիգի ու դրա մի շարք մոդիֆիկացիաների հեղինակն է: