Co-operative Bank-ի նախկին տնօրենը ներողություն է խնդրել թմրանյութեր գնելու համար

09:50 • 18.11.13

Շոտլանդիայի Co-operative Bank-ի նախկին տնօրեն Փոլ Ֆլաուերսը ներողություն է խնդրել թմրանյութեր գնելու և օգտագործելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ֆլաուերսը հեռացվել էր պաշտոնից՝ մեղադրվելով թմրանյութեր գնելու և պահելու համար: Համացանցում հայտնված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է նախկին տնօրենը մեքենայի մեջ անհայտ մեկին տալիս 300 ֆունտ ստեռլինգ թմրանյութի, ենթադրաբար՝ կոկաինի համար:

 

Ֆլաուերսը հայտարարել է, որ իր քայլը «հիմար և սխալ» է եղել և որոշել է դիմել բժիշկներին կախվածությունից բուժվելու համար: Նա նաև հայտնել է, որ այս տարին իր համար շատ դժվար է եղել՝ մոտ բարեկամի մահվան պատճառով: