Եգիպտոսում հարսանիքից վերադարձող ընտանիքի անդամները գնացքի բախման զոհ են դարձել

14:06 • 18.11.13

Եգիպտոսում` Կահիրեի արվարձանում, գնացքը բախվել է մի քանի մեքենաների, ինչի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, կա 28 վիրավոր, հայտնում է BBC-ն:

 

Դաշհուր գյուղի մոտ տեղի ունեցած վթարի պատճառ դարձած բեռնատար գնացքին զոհ են գնացել հիմնականում մեկ ընտանիքի անդամներ, որոնք վերադառնում էին հարսանիքից:

 

Որոշ տվյալներով, սակայն, մեքենաներն իրենք են հայտնվել երկաթգծին, այն ժամանակ, երբ դա փակ է եղել:

Երկաթգծերին տեղի ունեցող վթարները հաճախակի երևույթ են Եգիպտոսում: