Վարդան Պետրոսյանին ՔԿՀ-ի հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. դերասանի առողջական վիճակը վատացել է
Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետևանքով կալանավորված և «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշել է, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում ևս առկա էին, այժմ սրվել են: Հարազատները դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրան տեղափոխելու խնդրով: Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտությունն է անցնում կենտրոնում, և փաստաբանի փոխանցմամբ, դատելով առողջական վիճակից, հավանաբար կմնա այնտեղ:
Մանրամասներն՝ այստեղ։










