Եվրոպայի ամենահարուստ մարդու դեմ քրեական գործ է հարուցվել` կապիտալի կտրուկ աճի պատճառով

13:37 • 18.11.13

Շքեղության պարագաների LVMH կոնցեռնի նախագահ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյի դեմ քրեական գործ է հարուցվել Բելգիայում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Բրյուսելի դատախազությունն այդ քայլին է դիմել, քանի որ կառույցին կասկածելի է թվացել Առնոյի կապիտալի կտրուկ աճը նրա բելգիական ընկերությունում:
 

Նրա Pilinvest ընկերությունն իր ֆինանսական կապիտալն ավելացրել է միանգամից 2,9 մլրդ եվրոյով, ինչը չէր կարող հարցեր չառաջացնել: Բացի այդ, դատախազությունը հարցեր ունի` կապված իրական վճարողի և նրա գտնվելու վայրի հետ:

 

Pilinvest-ը 2005 - 2007 թթ ամբողջ ընթացքում իր կապիտալն ավելացրել էր 368 մլն եվրոյով: Առնոն համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը և չորրորդը՝ Եվրոպայում, որի կարողությունը գնահատվում է 29 մլրդ դոլար: