Կատարը 2022թ. Ֆուտբոլի առաջնության օբյեկտների շինարարների հետ «եղջերավոր անասունների» պես է վարվում. Times of India
Կատարում շինարարները, որոնք զբաղվում են 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտների շինարարությամբ, ապրում և աշխատում են սարսափելի պայմաններում, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Times of India-ին։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ է բացահայտել աշխատողների աշխատանքային պայմաններն ուսումնասիրելու ընթացքում։ Նրանց ժամանակին չեն վճարում, չի ապահովվում անվտանգությունն աշխատանքի ընթացքում, չեն տրամադրում հարմարավետ կեցավայր։ Շինարարները հայտնում են, որ ստիպված են աշխատել յուրաքանչյուր օր 12 ժամ, նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին։
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ աշխատողների մեծ մասը ներգաղթյալներ են ասիական երկրներից։ Պարբերականը գրում է, որ գործատուները նրանց համեմատում են «եղջերավոր անասունի» հետ։










