Իրադարձային
-ից
-ը
18:41 • 19.10.13Լարախաղացները նվաճել են Չինական պարիսպը (տեսանյութ)Լարախաղացները նվաճել են Մեծ Չինական պատը: Հայտնի ակրոբատ Վուկսոր Ադիլին և նրա աշակերտը ավելի քան 300 մետր անցել են Չինաստանի գլխավոր դիտարժան վայրի մոտ գտնվող կիրճի վրայով:
16:16 • 19.10.13Սրճարանի խոսակցությունը բեմ չբարձրացնել. Վարդան Պետրոսյանը կաթողիկոսին սատանա անվանելու և Զարուհի Փոստանջյանի հարցի մասին«Ես կարծում եմ, որ Նիկոլայ Ծատուրյանը իր խոսքը ազատ արտահայտել է, հիմա թե ինչպիսի խնդիր կլինի ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։
16:10 • 19.10.13Հենց հստակություն լինի, կասենք. վարչապետը Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի մասին (տեսանյութ)«Հենց որ հստակություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք: Հիմա բանակցային գործընթացի մեջ ենք մեր գործընկերների հետ, և երբ հստակություն լինի, մենք կասենք ձեզ»,- ասաց նա։
16:01 • 19.10.13Սեպտեմբերի 3-ից սկսած՝ Հայաստանում կրիտիկական ժամանակաշրջան է. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)«Խոսքը Մաքսային միության մասին է: Իմ խորին համոզմամբ՝ Մաքսային միություն գնալու ճանապարհը ՀՀ զարգացման շահերից չի բխում»,- ասաց նա:
15:46 • 19.10.13Մեկնարկել են ռուս-հնդկական զորավարժություններըՌուսական ռազմական զորակազմն ԻԼ-76 օդանավերով ժամանել է Սուրատգարհ ռազմաբազա: Զորավարժությունների պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը:
15:43 • 19.10.13Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է, թե ինչու դեսպանները հրավիրված չեն եղել երդմնակալությանը«Ադրբեջանի նախագահի երդմնակալությունը երկրի ներքին իրադարձություն է։ Մենք նման միջոցառումներին օտարերկրյա հյուրերի չենք հրավիրում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը։
15:20 • 19.10.13«Լաբիրինթ» սրճարանում գազային ատրճանակից օդ են կրակելՊարզվել է, որ ժամը 21։30-ին Աշոտ Գ.-ն սրճարանում բարձր խոսելու ընթացքում իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը։
15:18 • 19.10.13Մերձմոսկովյան շրջանում մոտ 700 ներգաղթյալ է ձերբակալվելՀատուկ գործողությունների ընթացքում 11 քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելու և անօրինական ներգաղթ կազմակերպելու մեղադրանքներով։
15:14 • 19.10.13Անչափահաս աղջիկը տանից դուրս է եկել ու չի վերադարձելԱղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, և մտավոր թերհաս է: Որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում զանգահարել 24-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
15:10 • 19.10.13Մահապարտ ահաբեկիչը 16 սիրիացի զինվորի է սպանելՍիրիայի մայրաքաղաքի մոտ մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ռազմակայանի վրա և պայթեցրել ինքն իրեն:
15:03 • 19.10.13Բավարիայի բնակիչը վիճակախաղով 13 մլն եվրո է շահելԱմենախոշոր շահումը Գերմանիայի տարածքում գրանցվել է 2007-ի դեկտեմբերի 5-ին. գումարը եղել է 45.3 մլն եվրո, որը բաժանվել է 3 խաղացողների միջև։
14:49 • 19.10.13Փամբակ գյուղի մոտակայքում «Ուրալ» է շրջվել. 58-ամյա ուղևորը տեղում մահացել էՀոկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է...
14:43 • 19.10.13Ալիևի երդմնակալությանը չեն հրավիրվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները«Ինչպես հասկանում ենք, հրավիրված չեն եղել նաև դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։ Հնարավոր է՝ դա բացատրվում է երդմնակալության արարողակարգերի տարբերություններով»,-ասել են ԱՄՆ դեսպանատնից։
14:30 • 19.10.13Բեռլուսկոնիին 2 տարով արգելել են պետական պաշտոններ զբաղեցնելԴատարանի որոշումը միանգամից չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ Բեռլուսկոնին սենատոր է։ Ավելի վաղ սենատի հատուկ հանձնաժողովն առաջարկել էր քաղաքական գործչին զրկել սենատորի լիազորություններից։
14:19 • 19.10.13Դդումի փառատոն. նարնջագույն օր ԱՄՆ-ի արևելյան ափին (լուսանկարներ)Ամբողջ քաղաքի բնակիչները և բազմաթիվ զբոսաշրջիկներ հավաքվում են գլխավոր հրապարակում՝ որքան հնարավոր է շատ դդում հավաքելու համար։
