Իրադարձային
-ից
-ը
09:58 • 21.10.13Մեքսիկան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ինԵրկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլն անընդունելի է, անօրինական և հակասում է երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
09:50 • 21.10.13Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժամանել է ԲաքուԿարճատև այցով Բաքու ժամանած համանախագահը հանդիպում է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
09:38 • 21.10.13Եվրոպական դատարանը Կատինի կոտորածի գործով վճիռ կկայացնիԽորհրդային Ռուսաստանը խոստովանել է իր մեղքը հանցագործության մեջ 1990 թվականին՝ 5 տասնամյակ շարունակ դրանում նացիստներին մեղադրելուց հետո:
09:16 • 21.10.13Կադաֆիի այրին պահանջել է ցույց տալ ամուսնու գերեզմանըՄիջազգային հանրությանն ուղղված բաց նամակում Սաֆյա Ֆարկաշը դիմել է նաև Աֆրիկյան միության երկրներին՝ պահանջելով հետաքննել գեներալ Կադաֆիի մահվան հանգամանքները։
09:11 • 21.10.13Պետերբուրգում դեռահասները քարեր են նետել առևտրի կենտրոնի՝ ադրբեջանցիներին պատկանող տաղավարների ուղղությամբ«Նախնական տեղեկություններով՝ 16 անչափահասներ քարեր են նետել առևտրի կենտրոնի ցուցափեղկերի վրա։ Նրանք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք»,-ասել է ՌԴ ՆԳՆ աղբյուրը։
09:08 • 21.10.13Գրանտների «օլիգարխացում». ՀԿ-ները հարկելու հնարավոր քայլերը տրամաբանական են. Տիգրան Քոչարյան«Պետք է ամեն ինչ լինի շատ բաց, լինի պետությանը տրված դրամաշնորհ, թե սովորական կազմակերպությանը, որպեսզի իմանանք՝ մարդիկ ինչքան են ստանում, ինչի վրա են ծախսում»:
08:56 • 21.10.13Ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 7 վիրավոր. նրանց մեջ է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ում վիրահատել ենԺամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
08:48 • 21.10.13Մայամիում ձերբակալվել է Պարագվայի նախագահի որդինՆրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի չափով գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հաղորդել։
08:40 • 21.10.13Մոնտենեգրոյում 20 ոստիկան է տուժել գեյ-շքերթի ժամանակ բախումներումՈստիկաններից մեկը ծանր վիճակում է գտնվում, բժշկական օգնության է դիմել նաև ոստիկանների հետ բախման մասնակիցներից մեկը: ԼԳԲՏ-շարժման ակցիայի մասնակիցների մեջ …
00:58 • 21.10.13Էկվադորի գլխավոր նավահանգստի մոտ 250 կգ կոկաին է առգրավվելԷկվադորի իրավապահները երկրի գլխավոր նավահանգստի՝ Գուայակիլի մոտ հայտնաբերել են 250 կգ կոկաին:
00:30 • 21.10.13Կրակոցներ են հնչել ամերիկյան Լաս Վեգասի խաղատներից մեկումՏղամարդը կրակ է բացել ԱՄՆ խաղային մայրաքաղաք Լաս Վեգասում գտնվող «Bally’s» խաղատանը: Միջադեպի արդյունքում վիրավորվել է 3 տղամարդ:
00:13 • 21.10.13Չին հրշեջներին հաջողվել է մարել Հունցզյան քաղաքի պատմական մասում սկսված հրդեհըԽոշոր հրդեհ էր սկսվել Չինաստանի կենտրոնական մասերում գտնվող Հունցզյան քաղաքի պատմական հատվածում: Սակայն հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
22:17 • 20.10.13Հոնկոնգի բնակիչները բողոքի ցույցի են ելել հանուն հեռուստաալիքիՀոնկոնգի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են բողոքի ցույցերին, որոնք ուղված էին նոր հանրահայտ հեռուստաալիքին արտոնագրից զրկելու կառավարության որոշման դեմ:
21:34 • 20.10.13Հոլանդիայում այրվել է հանրահայտ լրտեսուհի Մաթա Հարիի տունըՀոլլանդական Լեուվարդեն քաղաքում այրվել է տունը, որտեղ ծնվել է հանրահայտ լրտեսուհի Մաթա Հարին:
19:41 • 20.10.13Արթուր Բաղդասարյանի Bentley-ն տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածքԵրևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք հոկտեմբերի 19-ին տեղափոխվել է Bentley մակնիշի 23 22 JI համարանիշի ավտոմեքենան, որը …
