Իրադարձային
-ից
-ը
13:29 • 25.09.13Հայկոմկուսի առաջնորդը գործ չունի Ուկրաինայի կոմունիստների հետ. ՄՄ-ին միանալը պատմական ու հեղափոխական որոշում է«Թե Ուկրաինայի կոմկուսն ինչ է ասում՝ Ուկրաինայի գործն է: Ես ասում եմ, որ իմ ժողովուրդը 400 տարի եղել է Ռուսաստանի հետ, կա պատմություն, դեպքեր, կան արտահայտություններ»,- ասաց նա։
13:28 • 25.09.13Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրըԷլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
13:15 • 25.09.13Սիրիայի իսլամիստ ապստամբները ցանկանում են շարիաթ տարածել երկրումՆրանք կոչ են արել բոլոր «ռազմական և քաղաքացիական խմբերին» ճանաչել շարիաթն «օրենսդրության միակ աղբյուր»:
13:12 • 25.09.13Բակո Սահակյանը մասնակցել է «Մենք ենք, մեր լեռները» վերանորոգված հուշարձանի բացմանըԼՂՀ նախագահն ընդգծել է ազգային խորհրդանիշների պահպանման կարևորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաև սփյուռքը:
12:46 • 25.09.13«Ռադիո Հայ» ՍՊԸ–ն արգելել է ՊԵԿ-ի ստուգումները, իսկ աշխատակազմը գործադուլ է հայտարարել««ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս․թ․ …»։
12:28 • 25.09.13Նախագահը կարգադրել է ստեղծել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովՆախագահը կարգադրել է ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով, հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական …
12:06 • 25.09.13ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետները վերադարձել են ՍիրիաԲոլոր 14 դեպքերի ուսումնասիրությունն իր մեջ ներառող ամբողջական զեկույցը կներկայացվի հոկտեմբերի վերջին։
12:00 • 25.09.13Ատոմակայանը 54 օրով դուրս է բերվել էներգաարտադրության ցանցիցՍեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային …
11:52 • 25.09.13«Գրանդ Քենդիի» հրդեհը մարվել էԺամը 11:10-ին «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում հրդեհը մեկուսացվել է։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում:
11:36 • 25.09.13Քենիայի հետախուզությունը նախազգուշացրել էր Նայրոբիում հնարավոր ահաբեկչության մասինՔենիայի հետախուզական ծառայությունը դեռ մեկ ամիս առաջ հայտնել էր Նայրոբիի առևտրի կենտրոնում հնարավոր ահաբեկչության մասին։
11:24 • 25.09.13Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկվել 22-ամյա երիտասարդՈստիկանության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:21 • 25.09.13Երևանի Արամի փողոցում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայիԻնչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:09 • 25.09.13Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետինՀանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական …
11:06 • 25.09.13Ռուս բայքերին սպանած ադրբեջանցին ազատ է արձակվել և վերադարձել հայրենիքՄեկ տարի առաջ Սերգիև Պոսադ քաղաքի շուկաներից մեկում կռվի ընթացքում ադրբեջանցին հարվածել էր բայքերի դեմքին, նա ընկել էր, հարվածել գլուխը, ստացված վնասվածքի հետևանքով էլ մահացել հիվանդանոցում:
11:02 • 25.09.13Տավուշում 26-ամյա երիտասարդը պայթել է ականի վրա. ադրբեջանական զինուժի բացած կրակահերթը թույլ չի տվել մոտենալ նրան«Սահմանի վրա է եղել, գնացել էր՝ խոզերին սահմանի վրայից հետ բերելու»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ Էդիկ անունով երիտասարդը խոզերին հետ բերելիս է պայթել ականի վրա։
