Իրադարձային
-ից
-ը
10:55 • 25.09.13Մորալես. Օբաման ողջ աշխարհի հետ խոսում է տիրոջ դիրքերից«Օբաման այնպես էր ելույթ ունենում, ասես աշխարհի տերն էր: Այստեղ չկան աշխարհի տերեր, յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է և ունի իր սեփական արժանապատվությունը»,- ասել է Մորալեսը:
10:45 • 25.09.13Հնդկաստանի վարչապետի և Օբամայի հանդիպումից առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանատունը գաղտնալսվել էԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանատունը և ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակը:
10:36 • 25.09.13Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասել Հիսուսի օրինակո՞վ, թե՞ համարել գլխիկոր նահատակներ. կարծիքներՊատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ հայ եկեղեցին պետք է սրբադասի ոչ թե նրանց, ովքեր գլխիկոր նահատակվեցին, այլ նրանց, ում շնորհիվ այսօր հայ ազգն ապրում է:
10:31 • 25.09.13Պատահար Մարտին Մկրտչյանի տեսահոլովակի նկարահանման ժամանակ (տեսանյութ)Խարույկի կողքին տեսարանի նկարահանման ժամանակ երիտասարդներից մեկը փորձում է թեժացնել կրակը, սակայն բենզինով լի շշի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով կրակը տարածվում է նրա վրա։
10:15 • 25.09.13Մադուրոն հրաժարվել է մեկնել ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Պեկինից վերադառնում է Կարակաս, այլ ոչ Նյու Յորք, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
10:10 • 25.09.13Իսպանիայի թագավորը հերթական անգամ վիրահատության է ենթարկվել2 տարում 9 վիրահատություն. Իսպանիայի թագավորի առողջական խնդիրները սկսվեցին 2012-ի որսից հետո:
10:05 • 25.09.13Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-իՏվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։
09:18 • 25.09.13Կալիֆոռնիայում հայտնի մարդկանց երեխաներին պապարացիներից պաշտպանող օրենք է ընդունվել«Երեխաները չպետք է տաբլոիդների համար աղբյուր լինեն և ոչ էլ շարունակական հետապնդումների թիրախ: Նոր օրենքը երեխաներին կպաշտպանի հետապնդող լրագրողներից»,-ասել է օրենքի հեղինակը։
09:04 • 25.09.13Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում (լուսանկարներ)Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
08:49 • 25.09.13Մայքլ Ջեքսոնի մայրն ու երեխաները $290 մլն են պահանջում երգչի վերջին համերգների կազմակերպչիցՓաստաբան Փենիշի խոսքերով, հենց վերնշված ընկերությունն է մեղավոր երգչի մահվան մեջ, քանի որ վարձել է ոչ փորձառու բժիշկին՝ Կոնրադ Մյուրեյին, ով Ջեքսոնին տվել է «Պրոպոֆոլի» մահացու չափաբաժինը։
08:18 • 25.09.13Երկրաշարժի հետևանքով Պակիստանում նոր կղզի է հայտնվելԱրաբական ծովում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Պակիստանի հարավային ափի մոտ հայտնվել է նոր կղզի, որը ջրից դուրս է եկել Գվադար քաղաքից 600 մ հեռավորության վրա։
23:44 • 24.09.13Սոչիի իշխանությունները պատրաստվում են բնակիչների հերթական տարհանմանըՍոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովն ասել է, որ տարհանման անհրաժեշտության դեպքում գործելու են բնակչությանը տեղյակ պահելու բոլոր միջոցները։
22:42 • 24.09.13Արաբական ծովում երկրաշարժից հետո կղզի է հայտնվելԲելուջիստանի իշխանությունների տվյալներով՝ կղզու լայնությունը կազմում է մոտ 30 մետր։ Կղզին գտնվում է Պակիստանի Գվադար նավահանգստից 90 մետր հեռավորության վրա։
22:12 • 24.09.13Զանգվածային ծեծկռտուք iPhone արտադրող չինական գործարանումՉինաստանում Foxconn գործարանի, որը Apple-ի iPhone-ների արտադրողն է, 200 աշխատակիցների միջև ծագած կռվի աշխատակիցների ծեծկռտուքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է:
21:24 • 24.09.13Քենիայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել՝ ահաբեկչության զոհերի հիշատակինԶինյալները հարձակվել էին Նաիրոբիում գտնվող առևտրի կենտրոններից մեկի վրա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Կաիդայի» հետ։
