Երկրաշարժի հետևանքով Պակիստանում նոր կղզի է հայտնվել
Լուսանկարում Գվադար քաղաքը
Արաբական ծովում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Պակիստանի հարավային ափի մոտ հայտնվել է նոր կղզի, որը ջրից դուրս է եկել Գվադար քաղաքից 600 մ հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է Лента-ն, Reuters-ին հղումով, Պակիստանում բնական աղետի հետևանքով զոհվել է 80 մարդ։ Մինչդեռ Agence France Presse-ն հայտնում է 173 զոհի մասին։
7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի պատճառով Բելուջիստան նահանգում ավիրվել է տեղի շինությունների 1/3-րդ մասը։
Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև հնդկական Դելի ու Հայդարաբադ քաղաքներում։










