Իրադարձային
-ից
-ը
20:42 • 06.07.13Սիրիական բանակը Հոմսը կրկին ռմբակոծության է ենթարկելՍիրիացի ակտիվիստները հայտնում են, որ նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը խստացրել են ռմբակոծությունները ապստամբների դիրքերի ուղղությամբ երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում:
19:08 • 06.07.13Գելենջիկում տեսախցիկի շնորհիվ ոստիկանները ձերբակալել են հայ կողոպտչինՄեքենայում տեղադրված տեսաարձանագրիչի օգնությամբ պարզել են կողոպտիչի անձը և ձերբակալել նրան: Վերջինս նախկինում պատասխանատվության ենթարկվել է նմանատիպ վարքի համար: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
17:55 • 06.07.13Բրազիլիայում մրցավարը դանակահարել է ֆուտբոլիստին, նրա երկրպագուները՝ գլխատել մրցավարինԵրկրպագուները, ենթադրաբար՝ մարզիկի ընկերները կամ բարեկամները, դաշտ են վազել և այնքան ծեծել մրցավարին, որ նա մահացել է։ Այնուհետ նրանք գլխատել են նրան։
17:29 • 06.07.13Կանադական քաղաքի կենտրոնում նավթատար գնացքը դուրս է եկել գծերից և այրվել (տեսանյութ)Կանադական Լակ-Մեգանտիկ քաղաքի բոլոր բնակիչները տարհանվում են քաղաքի կենտրոնում նավթատար գնացքի այրման հետևանքով, հայտնում է Russia Today-ը՝ տեղի իշխանություններին հղումով։ Այրվել է 73 վագոն։
15:44 • 06.07.13Նիգերիայում իսլամիստները մոտ 30 աշակերտ են սպանելՆիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մամուդո քաղաքում այսօր իսլամիստ գրոհայինները հարձակում են իրականացրել տեղի դպրոցի վրա, ինչի հետևանքով սպանվել է 29 աշակերտ և նրանց ուսուցիչը։
15:02 • 06.07.13Գաբալայում ընդդիմության վրա ձվեր են նետելԱդրբեջանի ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչները մարզեր կատարած հերթական այցի ընթացքում հարձակման են ենթարկվել. նրանց մեքենայի ուղղությամբ հավկիթներ են նետել։
14:05 • 06.07.13«Մուսուլման եղբայրների» առաջնորդներին և Մուրսիին մեղադրում են պետական դավաճանության համարՄասնավորապես, Մամդուհ Համզան նշել է, որ իսլամիստները պաղեստինյան «Համաս» շարժման անդամներին, որը համարվում է «Մուսուլման եղբայրների» մասնաճյուղը պաղեստինյան տարածքում, զենք են մատակարարել։
13:25 • 06.07.13Բոգոտայում ձերբակալվել է Եվրոպայի ամենափնտրվող թմրավաճառըՊանունցին, ով կալաբրիական մաֆիայի պարագլուխներից է, ենթադրաբար Եվրոպա է մատակարարել ամսական մինչև 2 տոննա կոկաին, փոխանցում է BBC-ն։
13:06 • 06.07.13Սպանության բացահայտման պատասխանատուն իշխանությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության մասին«Սա պարզապես սպանություն չէ, սա պետականության վրա հարձակում է, կրակոց է մեր արժանապատվության վրա: Դրա համար իշխանությունը եռակի, քառակի, ջանքեր պետք է գործադրի այն բացահայտելու համար»,- ասաց նա:
12:59 • 06.07.13Երևանի Խանջյան փողոցում վրաերթի են ենթարկել 20-ամյա երիտասարդիԱնհայտ ավտոմեքենայի վարորդը հուլիսի 5-ին՝ ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է թիվ 1 ...
12:48 • 06.07.13Ձերբակալել են Վանաձորում մոտ 1 մլն դրամի զարդեր գողացած 2 երիտասարդՈստիկանության ծառայողները հուլիսի 5-ին՝ ժամը 14.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Արտյոմ Ե.-ին և 1989 թ. ծնված Աշոտ ...
12:46 • 06.07.13Հրապարակվել են Չե Գևարայի մահվան նոր հանգամանքներՄինչ հուղարկավորելը, Չե Գևարայի ձեռքերը կտրել են և դրել հեղուկով լի տարայի մեջ։ Աելի ուշ դրանք ուղարկվել են Հավանա՝ Բոլիվիայից փախուստի դիմած նախկին նախարարի կողմից։
12:19 • 06.07.13Ամերիկացիները «հրաժեշտ են տալիս» Facebook-ինՄայքլ Ջավաքյանը, ում հետ զրուցել է պարբերականը, ջնջել է իր աքաունթը 4 ամիս առաջ և իրեն ավելի երջանիկ է զգում, քան երբևէ։ «Աշխարհը, կարծես, ավելի լուսավոր է դարձել։ Նույնիսկ օդն է ավելի լավը դարձել»
12:16 • 06.07.13Անհանգստություն կա, բայց բեմում ես հաղթահարում եմ այն.Վրեժ Կիրակոսյանը «Славянcкий базар»-ում կներկայացնի Հայաստանը«Ինձ համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է, իսկ մրցանակների հետ կապված՝ թե ինչպես կգնահատի ժյուրին, կտեսնենք մրցույթի վերջում»,- ասաց Վրեժ Կիրակոսյանը:
11:56 • 06.07.13ՀՀ ՊՆ զորամասում զինվորին կախված են գտելՓաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
