Իրադարձային
-ից
-ը
01:39 • 02.06.13ՆԱՏՕ-ի երեք զինվոր և մեկ քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանում հարձակումների ժամանակԱրևելյան շրջանում մեկ զինվորը և քաղաքացին զոհվել են հրազենային կրակոցից, իսկ մյուս երկու զինվորները սպանվել են պայթյունների հետևանքով, ինչպես տեղեկացրել են Միջազգային անվտանգության աջակից ուժերից:
00:56 • 02.06.13Մոսկվայի արվարձաններից մեկում աշխատողը մահացել է ներկի տակառի պայթելու հետևանքովԱշխատողներից մեկը ավտոգենով կտրում էր 200 լիտր տարողությամբ ներկի տակառը, ինչի ընթացքում տաքանալու հետևանքով տակառը պայթել է՝ վերածվելով հազարավոր կտորների: Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է:
22:50 • 01.06.13Մեքսիկայի հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ չբացահայտված թռչող օբյեկտներն անհետանում են հրաբխի խառնարանումՄեքսիկայի Televisa պետական հեռուստաընկերությունը իր եթերում տեսանյութ է ցուցադրել, որում երևում է, թե ինչպես են չբացահայտված թռչող օբյեկտներն ընկնում Պոպոկատեպետլ գործող հրաբխի խառնարանը:
21:51 • 01.06.13Զինյալները կրակ են բացել Նիգերի բանտերից մեկումՀարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի կողմից շահագործվող «Արլիթ» ուրանի հանքավայրում մահապարտի իրականացրած պայթյուններից մեկ օր հետո: Ինչպես հաղորդվել է, պայթյունի հետևանքով 20 մարդ է մահացել:
20:20 • 01.06.13Մոսկվայում կհայտնվեն շուրջ 200 ավտոբուսներ՝ հեծանիվների համար նախատեսված տարածքներովՄոսկվայում հունիսի 15-ից տարբեր երթուղիներով շարժվող շուրջ 200 ավտոբուսներ և տրոլեյբուսներ կունենան հեծանիվների համար նախատեսված տարածքներ, ինչպես հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետը:
19:16 • 01.06.13Տիգրան Սարգսյանը քուվեյթյան պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններըՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
18:45 • 01.06.13Իրաքում հակամարտությունը նոր թափ է հավաքում. մայիսին զոհերի թիվը անցել է 1000-ը. ՄԱԿՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ապրիլին տեղի ունեցած ահաբեկչության և բախումների հետևանքով ընդհանուր առմամբ երկրում զոհվել է 712 մարդ, ևս 1633-ը վիրավորվել են: Մայիսին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը:
18:23 • 01.06.13Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ ՄինյոնինՀանդիպմանն անդրադարձ է եղել մի շարք ուղղություններով մինչ այժմ իրականացված ԵԽ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։
18:21 • 01.06.13Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Այսօր տեղացած կարկուտից տուժել են Արմավիրի երկու, ինչպես նաև Շիրակի մեկ գյուղԱյսօր, ժամը 15.50-16.00 ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Նոր Արմավիր և Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքներ:
18:14 • 01.06.13Երևանում Լոռու մարզի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել, ոստիկանները կանխել ենԱյսօր, ժամը 10.42-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից։
18:04 • 01.06.13Անցած շաբաթ հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ, հնչել է 1200 կրակոցՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
18:02 • 01.06.13ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է դեսպան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ ԿասպշիկինՔննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
17:27 • 01.06.13Դուք եք մեր ձեռքբերումների ժառանգորդն ու շարունակողը. Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ«Նաև ուզում եմ, որ շատ սիրեք մեր սիրելի մայրաքաղաք Երևանը, հոգ տանեք նրա մասին, որովհետև Երևանը հենց ձեր քաղաքն է ու դուք եք նրա վաղվա տերը»,- ասված է քաղաքապետի ուղերձում։
17:05 • 01.06.13Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ և եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումԱրցախի նախագահը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին: Այնուհետև նա այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին:
16:26 • 01.06.13Տեղի է ունեցել ՊՆ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ խորհրդակցությունԶեկույցներով հանդես են եկել Յուրի Խաչատուրովը, Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:
