ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է դեսպան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին

18:02 • 01.06.13

Հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնբում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: