Երևանում Լոռու մարզի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել, ոստիկանները կանխել են

18:14 • 01.06.13

Այսօր, ժամը 10.42-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների կայքը:


Մինչ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը տեղ կհասներ, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վահե Նավասարդյանի (ծնվ. 1979թ.) ինքնասպանության փորձը: