Մոսկվայում կհայտնվեն շուրջ 200 ավտոբուսներ՝ հեծանիվների համար նախատեսված տարածքներով

20:20 • 01.06.13

Մոսկվայում հունիսի 15-ից տարբեր երթուղիներով շարժվող շուրջ 200 ավտոբուսներ և տրոլեյբուսներ կունենան հեծանիվների համար նախատեսված տարածքներ, տեղեկացնում է rbc.ru-ն:


Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի՝ Տրանսպորտի և ճանապարհային երթևեկության ենթակառուցվածքների զարգացման հարցերով տեղակալը: Նա քաղաքապետին նաև հայտնել է, որ Մոսկվայում հեծանվային շարժման ակտիվիստներն առաջարկում են ամռան ընթացքում հանել գնացքներում հեծանիվների տեղափոխման համար սահմանված ուղեվարձը: Փոխքաղաքապետի խոսքով այս պահին ուղեվարձը կազմում է 60 ռուբլի: