Բակո Սահակյանն այցելել է Սյունիքի մարզ և եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ: Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել նրա աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին:
Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաև Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթևի վանական համալիր:
Նախագահին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ:










