Իրադարձային
-ից
-ը
09:33 • 03.06.13Սերժ Սարգսյանից պահանջում են պաշտոնանկ անել Սյունիքի մարզպետին«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը»:
08:48 • 03.06.13ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին և ցուցարարներին կոչ է անում կայունացնել իրավիճակը երկրումԻսրայելյան Haaretz-ն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ստամբուլում տեղի է ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հերթական փուլը։ Թերթի տվյալներով՝ տուժել են տասնյակ մարդիկ։
08:33 • 03.06.13Նիգերում բանտից 20 կալանավոր է փախել, զոհվել է բանտի 3 աշխատակիցՓախուստի դիմածների թվում Մալիի քաղաքացի Ալասան Ուլդ Մուհամեդն է, ով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ Սաուդիան Արաբիայի 4 բնակչի և մեկ ամերիկացու սպանելու մեղադրանքով։
03:08 • 03.06.13Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների փոխնախագահները հանդիպել են Ջավախքում՝ Դամալայի տոնի շրջանակներումՏոնական միջոցառմանը մասնակցել և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ։ Դամալա գյուղի տոնը նշվում է արդեն վեցերորդ տարին:
01:01 • 03.06.13Իսպանիայում իրավապահները 17 տոննա հաշիշ տեղափոխող նավ են հայտնաբերելԳործողությունների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են նավում գտնվող 14 մարդու, որոնցից 2-ն անչափահաս էին: Նավը պարեկային ծառայության կողմից գրավվել է իսպանական ափից 60 կմ հեռավորության վրա:
00:39 • 03.06.13Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են նախագահական ընտրություններին իրականացվելիք ահաբեկչական հարձակումների հեղինակներինՀայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբավորման բոլոր 12 անդամները ձերբակալվել են: Նշվում է նաև, որ խմբի ղեկավարը աշխատում էր արաբական երկրներից մեկի հետախուզության համար:
00:17 • 03.06.13Եգիպտոսի ոստիկանությունն ազատ է արձակել վրացի զբոսաշրջիկներին, որոնց ավելի վաղ ձերբակալել էին պոռնոֆիլմ նկարահանելու մեղադրանքովԻնչպես հայտնել են ոստիկանությունից, անվտանգության աշխատակիցը անփորձության պատճառով սխալ է հասկացել զբոսաշրջիկների գործողությունները, ովքեր «ջուրն էին նետվում և նկարահանում ծովի ֆաունան»:
23:55 • 02.06.13Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից մահվան 3 նոր դեպք է գրանցվելԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ հաստատվել է 30 մահվան և նարահայտ վիրուսով հիվանդանալու 51 դեպք:
22:26 • 02.06.13ՃՏՊ Գյումրում. զոհվել է ՌԴ ռազմաբազայի՝ Ռուսաստանի քաղաքացի զինծառայողըԴեռևս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
21:53 • 02.06.13Ճապոնիայում 60.000 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ԱԷԿ-ների վերագործարկման դեմՑույցին ելույթ է ունեցել Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն: Նա կոչ է արել բոլոր ուժերը միավորել կանգնեցված ԱԷԿ-ների վերագործարկման դեմ:
21:29 • 02.06.13Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի պատրաստվում հեղաշրջում իրականացնելՎենեսուելայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլերոն կիրակի օրը հերքել է վերջին շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ նա երկրում ռազմական հեղաշրջում է պատրաստում:
19:32 • 02.06.13Շուրջ 100 աշակերտուհիներ են թունավորվել Աֆղանստանի երկու դպրոցներումՇուրջ 100 աշակերտուհիներ թունավորվել են Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ և Սարի-Պուլ նահանգներում գտնվող երկու դպրոցներում: Ենթադրվում է, որ թունավորման պատճառ է դարձել գազային հարձակումը:
19:17 • 02.06.13Սիրիացի ապստամբների և «Հըզբոլլահի» միջև Լիբանանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով մի քանի մարդ է զոհվելՄի քանի մարդ է զոհվել սիրիացի ապստամբների և լիբանանյան «Հըզբոլլահ» ռազմական խմբավորման միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: Հարձակումները տեղի են ունեցել Լիբանանի Բաալբեկ քաղաքի մոտակայքում:
18:30 • 02.06.13Աֆղանստանում հաշմանդամները բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Կարմիր խաչիFrance-Presse գործակալության փոխանցմամբ՝ հավաքվածները բողոքում են ծայրահեղականների գործողությունների դեմ, ինչի պատճառով Կարմիր խաչի գրասենյակը հարկադրված փակվել է, տեղեկացնում է Lenta.ru-ն:
18:17 • 02.06.13Թբիլիսիում ակցիա է անցկացվում մարիխուանայի օրինականացման օգտինԵրիտասարդները կրում են կանաչ գույնի հագուստ՝ դրանով «այդ թեթև թմրամիջոցի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելով»։
