Իրադարձային
-ից
-ը
14:07 • 03.06.13Գորիսից մարդիկ փախնում են, որպեսզի Ավո Բուդաղյանի սպանության գործով չհարցաքննվեն. Սիլվա Համբարձումյան«Որ իրենց չհարցաքննեն, որ վաղն իրենց երեխաներին չսպանի: Ինձ շատ զանգեր եկան՝«տիկին Սիլվա, Դուք չկարողացաք դրա գյամերը ձգել, հիմա եթե չփախնենք՝ ինչ իմանանք՝ վաղը մեր երեխաների էդ նույնը չի՞ լինի»:
13:10 • 03.06.13Սիրիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Ստամբուլ՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրտգործնախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն իր քաղաքացիների դեմ ուժ է կիրառում, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։
12:41 • 03.06.13Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին. նա կասկածվում է սպանության մեջՆախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը և նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։
12:32 • 03.06.13Ամենակարգապահից մինչև ամենաօրինախախտ զինվորը գնդապետ Բուդաղյանին հարգում է. զորացրված զինվորը՝ հրամանատարի մասին«Զինվորների ամսական հասանելիք գումարը, եթե հանկարծ իմանար, որ մեկը մյուսինը վերցրել ա, խիստ կպատժեր: Երբ ամառը գալիս էր, իր հաշվին միրգ, բանջարեղեն էր բերում ամբողջ զորքի համար»,- պատմեց նա:
12:22 • 03.06.13Սյունիքի մարզպետն այսօր աշխատանքի չի գնացել, տեղակալներն էլ տեղում չենՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր աշխատանքի չի գնացել, այս մասին Tert.am –ին ասաց մարզպետի գործավարուհին: Մեր զանգի պահին աշխատանքի վայրում չէին նաև մարզպետի տեղակալներ ...
11:52 • 03.06.13Վիճակախաղում մոտ 600 մլն դոլար շահած ամերիկացին չի ներկայացել գումարը վերցնելուAssociated Press-ը նշում է, որ միակ տոմսը, որում բոլոր 6 թվերը համընկել են, գնվել է մայիսի 18-ին, Ֆլորիդա նահանգի Զեֆիրհիլս քաղաքում, որի բնակչությունը 13.300 է։
11:39 • 03.06.13Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկվել 51-ամյա հեծանվորդԸստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:37 • 03.06.13Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկել կնոջ և 2 երեխայիՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
11:32 • 03.06.13Կապանում ավտովթարի հետևանքով 22-ամյա ուղևորը տեղում մահացել էԿապանի Սպանդարյան փողոցում հունիսի 2-ին՝ ժամը 05.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին ու կողաշրջվել, ինչի հետևանքով ...
11:31 • 03.06.13Իսրայելցի կին զինծառայողները պատժվել են սոցիալական ցանցում կիսամերկ լուսանկարներ տեղադրելու համարՀաղորդվում է, որ զինվորական կարգը խախտողները նորակոչիկներ են։ Նրանք իրենց «ֆոտոսեսիան» կազմակերպել են երկրի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկում։
11:06 • 03.06.13Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայությունԳործը ՊՆ քննչական ծառայություն է հանձնվնել է այն պատճառով, որ վիրավորներից Արտակ Բուդաղյանը զինվորական է, գնդապետ, Ղարաբաղի N զորամասի հրամանատար։
10:45 • 03.06.13Թուրքիայում շարունակվող բախումները՝ լուսանկարներովՎերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում ենք «Պաշարի՛ր Թուրքիան» շարժման տարածած լուսանկարներով։
10:21 • 03.06.13Վրացական FlyGeorgia ավիաընկերությունը 2 օր է Դուբայում է թողել ՀՀ 7 և Վրաստանի 10 քաղաքացիների«Սակայն արդեն երկրորդ օրն է՝ լուր չունենք: FlyGeorgia ընկերության ներկայացուցիչը չկա, չգիտենք՝ ում հետ կապ հաստատենք»,- ասաց ուղևորներից մեկը։
09:58 • 03.06.13Anonymous-ը կոտրել է Թուրքիայի նախագահի կայքըԱյդ կերպ կիբեռհանցագործներն աջակցություն են հայտնել հակակառավարական ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կաբինետի հրաժարականը։
09:49 • 03.06.13Չինաստանի թռչնամսի մշակման արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվելՉինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տվյալներով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 41 մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
