Կապանում ավտովթարի հետևանքով 22-ամյա ուղևորը տեղում մահացել է
Կապանի Սպանդարյան փողոցում հունիսի 2-ին՝ ժամը 05.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին ու կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Կարեն Ղազարյանը, տեղում մահացել է, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրականում Կապան քաղաքի բնակիչ` 1990 թ. ծնված Էմին Գ.-ն, վարելով իրեն պատկանող նշված ավտոմեքենան, Սպանդարյան փողոցում բախվել է ճանապարհի աջ մայթեզրին, շրջվել, ինչի հետևանքով ուղևոր Կարեն Ղազարյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Էմին Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:










