Վիճակախաղում մոտ 600 մլն դոլար շահած ամերիկացին չի ներկայացել գումարը վերցնելու
ԱՄՆ-ում Powerball վիճակախաղում 590 մլն դոլարի չափով ռեկորդային «ջեք փոթը» շահած ամերիկացին արդեն 3-րդ շաբաթն է չի ներկայանում իր միլիոնները ստանալու, գրում է Взгляд-ը։
Associated Press-ը նշում է, որ միակ տոմսը, որում բոլոր 6 թվերը համընկել են, գնվել է մայիսի 18-ին, Ֆլորիդա նահանգի Զեֆիրհիլս քաղաքում, որի բնակչությունը 13.300 է։
«Մենք ապրում ենք փոքրիկ քաղաքում, որտեղը մեկը մյուսին շատ լավ է ճանաչում։ Նման վայրում դժվար է գաղտնիքներ պահել, իսկ վիճակախաղում շահած մարդու անհայտ մնալը վերջին ժամանակների ամենամեծ գաղտնիքն է»,-ասել է տեղական Zephyrhills News թերթի լրագրող Դեյվ Ուոլթերսը։










