Իրադարձային
-ից
-ը
09:40 • 04.06.13Վենեսուելայի նախագահը Կոլումբիայի իշխանություններին մեղադրել է դավադրության համարՆա հայտարարել է, որ Կոլումբիայում իր և Ազգային ժողովի նախագահ Դոսդադո Կաբելյոյի դեմ մահափորձ են նախապատրաստում։
09:22 • 04.06.13Ուկրաինայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում չայցելել ԹուրքիաՈւկրաինայի այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս հեռու մնալ մարդկային կուտակումներից, ցույցերից կամ այլ զանգվածային միջոցառումներից։
08:54 • 04.06.13Սիրիացի ապստամբները դիմել են ՄԱԿ-ի ԱԽ–ին և Ռուսաստանին վերջնագիր ներկայացրելՍիրիական ընդդիմությունը պահանջել է Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի հակամարտության հարցում միջազգային միջամտությանը խոչընդոտել և սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Լիբանանի տարածքում։
08:27 • 04.06.13ԱՄՆ-ը Հորդանան կուղարկի Patriot հրթիռային համալիրներԿործանիչները և հրթիռային համալիրները, ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, կավելացնեն Հորդանանի պաշտպանության պոտենցիալը հարևան Սիրիայում տևական քաղաքացիական պատերազմի պայմանններում։
08:19 • 04.06.13Արագածոտնում քամին վնասել է տանիքներ և այգիներՈւժեղ քամու հետևանքով Նոր Ամանոսի գյուղում վնասվել է Մ.Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Յ.Կյուրղինյանին պատկանող ...
01:30 • 04.06.13Բրյուսելում այսօր տեղի կունենա NATO-ի անդամ 28 երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումըNATO-ի անդամ 28 երկրների ՊՆ ղեկավարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն դաշինքի ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու գործող միջոցները:
00:06 • 04.06.13Եգիպտոսում մահապատժի են դատապարտել թմրավաճառությամբ զբաղվող 5 օտարերկրացիներիԵգիպտոսում դատարանը 5 օտարերկրացիների դատապարտել է մահապատժի: Դատապարտյալները, որոնց թվում է նաև Մեծ Բրիտանիայի մեկ քաղաքացի, փորձել են Կարմիր ծովով երկիր մարիխուանա ներկրել:
23:34 • 03.06.13Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ վաղը սպասվում է Մոսկվայի քաղաքապետի հրաժարականըՍոբյանինի լիազորությունները որպես Մոսկվայի քաղաքապետ ավարտվում են 2015 թվականին: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2010 թվականին՝ Լուժկովի հրաժարականից հետո:
23:21 • 03.06.13Հորդանանում լրագրողները նստացույց են հայտարարել՝ բողոքելով որոշ կայքերի արգելափակման դեմԼրագրողները պնդում են, որ կայքերը արգելափակելու որոշումը քաղաքական բնույթ ունի և միտում՝ սահմնափակելու խոսքի ազատությունը Հորդանանում:
23:04 • 03.06.13Ավելի քան 60 երկրներ ստորագրել են զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային համաձայնագիրըԱվելի քան 60 երկրներ ստորագրել են Զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը: Իրավապաշտպանները և բարեգործական կազմակերպությունները ողջունել են այդ լուրը:
20:22 • 03.06.13Մախաչկալայի քաղաքապետի որդիները նրա ձերբակալումից հետո արձակուրդ են գնացելՄախաչկալայի ձերբակալված քաղաքապետ Սայիդ Ամիրովի որդիները նրա ձերբակալությունից հետո արձակուրդ են մեկնել:
18:56 • 03.06.13Թուրք բժիշկները հայտնում են Ստամբուլի անկարգությունների հետևանքով գրանցված առաջին զոհի մասինՍտամբուլում երիտասարդ է զոհվել այն ժամանակ, երբ մեքենան քշվել է ամբոխի վրա. նա վերջին զարգացումների առաջին զոհն է:
18:39 • 03.06.13Տավուշում ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրաԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ ...
18:25 • 03.06.13Սաուդյան արքայազնը փարիզյան «Դիսնեյլենդում» 15 մլն եվրո է ծախսել«Դիսնեյլենդում» նա որոշել է նշել իր դիպլոմ ստանալը։ Մայիսի 22-24-ին նա ամրագրել է իր և ավելի քան 60 հյուրերի համար այգու ամբողջ գոտիներ։
18:11 • 03.06.13Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը 10 երեխայի է սպանելԱհաբեկչությանը 13 մարդ է զոհ գնացել, որոնցից 10-ը՝ երեխաներ: Խոսքը դպրոցականների մասին է, որոնք «մինչև 12 տարեկան են»:Մոտոցիկլետով հարձակված ահաբեկչի գործողություններից նաև 20 մարդ է վիրավորվել:
