Եգիպտոսում մահապատժի են դատապարտել թմրավաճառությամբ զբաղվող 5 օտարերկրացիների
Եգիպտոսում դատարանը 5 օտարերկրացիների դատապարտել է մահապատժի: Դատապարտյալները, որոնց թվում կա նաև Մեծ Բրիտանիայի մեկ քաղաքացի, փորձել են Կարմիր ծովով երկիր մարիխուանա ներկրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուրգադ քաղաքը նրանց նաև տուգանել է 1.3 միլիոն դոլարով:
Դատապարտվածները մտադրված են բողոքարկել որոշումը:
2011 թվականին ոստիկանությունը ձերբակալել էր 4 օտարերկրացիներին, որոնք փորձել են Եգիպտոս ներկրել 3 տոննա մարիխուանա: Իսկ նրանց 5-րդ հանցակիցը, ով հանդիսանում է Պակիստանի քաղաքացի, կարողացել է փախչել: Նա հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի:










