Մախաչկալայի քաղաքապետի որդիները նրա ձերբակալումից հետո արձակուրդ են գնացել
1998-ից Մախաչկալայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սայիդ Ամիրովի (ով ձերբակալվել և Մոսկվա էր տեղափոխվել՝ սպանություն կազմակերպելու կասկածանքով) որդիները արձակուրդ են մեկնել, հայտնում է Дождь TV-ն:
Ամիրովի որդիները ղեկավար պաշտոնների են, մեկը՝ Դատական կատարածուների դաշնային ծառայության հանրապետական վարչության պետ Դալգաթ Ամիրովն է, մյուսը՝ Դաղստանի խորհրդարանի օրենսդրության և պետշինարարության հանձնաժողովի ղեկավար Մագոմետ Ամիրովը:
Նրանց ընդունարաններից հայտնել են, որ արձակուրդի են և հայտնի չէ, թե երբ կվերադառնան:
Մախաչկալայի պատգամավորների կարծիքով Ամիրովին շտապել են կասկածել՝ այդ կերպ խախտելով նաև անմեղության կանխավարկածը: Կատարվածը նրանք բնութագրել են «մեղավորության պիտակի խփում»:
Gazeta.ru-ի տվյալներով որդիները ուղևորվել են Մոսկվա՝ իրենց 59-ամյա հոր մոտ:










