Տավուշում ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրա

18:39 • 03.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ ժամը 17.44-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ: