ԱՄՆ-ը Հորդանան կուղարկի Patriot հրթիռային համալիրներ
ԱՄՆ-ը Հորդանան կուղարկի Patriot հրթիռային համալիրներ և F-16 կործանիչներ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Դրանք կգործարկվեն ամերիկյան-հորդանանյան համատեղ զորավարժություններում, հայտնել են Պենտագոնում՝ ավելացնելով, որ «զորավարժությունների ավարտից հետո դրանցից մի քանիսը գուցե մնան երկրի տարածքում՝ Հորդանանի իշխանությունների կողմից համապատասխան հայցի դեպքում»։
Կործանիչները և հրթիռային համալիրները, ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, կավելացնեն Հորդանանի պաշտպանության պոտենցիալը հարևան Սիրիայում տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։
Պենտագոնի ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե քանի Patriot և F-16 է նախատեսվում ուղարկել Հորդանան և քանիսը կարող են մնալ այդ երկրում։










