Արագածոտնում քամին վնասել է տանիքներ և այգիներ

08:19 • 04.06.13

Արտակարգ իրավիճակներ հունիսի 3-ին՝ ժամը 17.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Մ.Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Յ.Կյուրղինյանին պատկանող տան տանիքը:


Քամու հետևանքով շրջվել են 6 էլ. սյուն, պտղատու ծառեր և վնասվել են շուրջ 10 տան տանիքներ:


Հունիսի 3-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի շարք տների տանիքներ:


Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ գյուղում վնասվել են Տ.Կարապետյանի, Մ.Հարությունյանի տան տանիքները, շրջվել է երկու ծառ, վնասելով էլ. լարերը, իսկ Մ.Հակոբյանին պատկանող տան տանիքը (100 քմ) պոկվել է, ինչից վնասվել են մի շարք տան տանիքներ և այգիներ:


Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը: