Իրադարձային
-ից
-ը
18:11 • 03.06.13Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը 10 երեխայի է սպանելԱհաբեկչությանը 13 մարդ է զոհ գնացել, որոնցից 10-ը՝ երեխաներ: Խոսքը դպրոցականների մասին է, որոնք «մինչև 12 տարեկան են»:Մոտոցիկլետով հարձակված ահաբեկչի գործողություններից նաև 20 մարդ է վիրավորվել:
17:26 • 03.06.13Շիրակի, Արագածոտնի ու Լոռու մարզերում կարկուտ է տեղացելՇիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռնակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանքով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում կարկուտ է տեղացել:
17:08 • 03.06.13Սյունիքի մարզպետը ժամանակավորապես կդադարեցնի իր լիազորությունները (թարմացված)Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը տարածել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, որում նա հայտնում է մարզպետի իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
17:04 • 03.06.13Թուրքիայի նախագահն անդրադարձել է երկրում իրավիճակին«Թուրքիան ժողովրդավար, ժողովրդավարության օրենքներով առաջնորդվող երկիր է։ Մի երկիր, որը հավատում է օրենքի գերակայությանը։ Մեր դատարանների որոշումները հնարավոր է բողոքարկել»,-ասել է նա։
16:57 • 03.06.13ՆԱՏՕ-ն անհանգստացած է վիճելի տարածքներում Ռուսաստանի գործողություններով. Ապաթուրայ«Մենք անհանգստացած ենք ապօրինի բաժանարար դիրքերի առկայությամբ, քանի որ դա գործող համաձայնագրի խախտում է և խոչընդոտում է բնակչության տեղաշարժին։ Մենք այդ փաստին բացասաբար ենք մոտենում»,-ասել է նա։
16:49 • 03.06.13Դուբայում արգելափակված ՀՀ քաղաքացիներին խոստացել են թռիչքն իրականացնել հունիսի 4-ին«Խոսք են տվել, որ ամսի 4-ի առավոտյան ժամը 09:10 –-ին կկարողանանք թռնել: Այսինքն` այսօր էլ պետք է անցկացնենք այստեղ»,– ասում է ուղևորներից մեկը։
16:18 • 03.06.13Իրանն ավելացնում է հարստացված ուրանի ծավալները. ԱԷՄԳԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հայտարարել է, որ Իրանը խախտում է ԱԷՄԳ-ի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը
16:09 • 03.06.13Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 78 մանկապարտեզի 2-րդ հարկում օձ է հայտնաբերվելԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը: Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
16:04 • 03.06.13Աթենքի կենտրոնում երեք ռումբ է պայթելԱռաջինը տեղի է ունեցել Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների հիմնադրամի հարևանությամբ, երկրորդը՝ Շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախարարության շենքի մոտ։
15:52 • 03.06.13Ամերիկացին պատահաբար տրակտորով անցել է 40.000 մեղուների միջով. նա ողջ չի մնացել40.000 աֆրիկանացված մեղու ընդդեմ մեկ տրակտորով ամերիկացու. զոհից բացի, կան նաև տուժածներ:
15:41 • 03.06.13Հաշմանդամություն ունեցող մի խումբ անձինք Երևանում մարաթոն կանցկացնենՄարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։
15:15 • 03.06.13Էրդողանը Թուրքիայում անկարգությունների համար մեղադրել է ընդդիմությանն ու ծայրահեղականներին«Ի՞նչ կապ ունի Անկարան կամ Իզմիրը Ստամբուլի այգու հետ։ Այդ ամենը կազմակերպել են ծայրահեղական շրջանակները»,-ասել է Թուրքիայի վարչապետը։
15:05 • 03.06.13Օբաման գաղտնի գործարքի մեջ է մտել Քլինթոնների ընտանիքի հետՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գաղտնի գործարքի մեջ է մտել Քլինթոնների ընտանիքի հետ, որի շրջանակներում նա համաձայնվել է ամեն կերպ աջակցել Հիլարի Քլինթոնի առաջադրմանը 2016թ.-ին։
14:30 • 03.06.13Նախ` պետք է ապացուցվի, թե ով է թրջվել, և հետո այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա. Աշոտյանը Սյունիքի մարզպետի մասին«Քրեական գործ է հարուցված, վստահ եմ, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
14:10 • 03.06.13«Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ լիագումար նիստը կկայանա ԵրևանումԸստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի՝ նիստը Հայաստանում անցկացնելու փաստը վկայում է հայկական պատվիրակության լավ աշխատանքի մասին։
