Նախ` պետք է ապացուցվի, թե ով է թրջվել, և հետո այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա. Աշոտյանը Սյունիքի մարզպետի մասին
«Քրեական գործ է հարուցված, վստահ եմ, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի վերաբերյալ հարցին։
Հարցին, թե արդյոք այս անգամ ևս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կհաջողվի ջրից չոր դուրս գալ՝ Արմեն Աշոտյանը շեշտեց. «Նախ պետք է քրեական գործի ընթացքում ապացուցվի, թե ով է թրջվել, և հետո պետք է այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա»։
Նա նշեց, որ քրեական գործ է ընթանում և ավելին ասել կամ խոսել նպատակահարմար չի գտնում:










