Ամերիկացին պատահաբար տրակտորով անցել է 40.000 մեղուների միջով. նա ողջ չի մնացել

15:52 • 03.06.13

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում արձանագրվել է 62-ամյա Լարի Գուդվինի անհեթեթ մահը, հայտնում է NBC News-ը:

 

Մուդի բնակավայրում նա իր տրակտորով անցել է դաշտով, որտեղ, ինչպես պարզվել է, 40.000 մեղու է թաքնված եղել: Նրանք զանգվածային հարձակում են իրականացրել: Գուդվինը մահացել է: Իսկ նրան օգնել փորձած մայր ու աղջիկը 100 խայթոցի են ենթարկվել: Կինը, որի անունը չի նշվում, ծանր վիճակում է:

 

Խոսքն աֆրիկանացված մեղուների մասին է, որոնք համարվում են աֆրիկյան և արևմտյան մեղուների խառնուրդի խիստ ագրեսիվ տեսակ: Դրանք ԱՄՆ են եկել Կենտրոնական Ամերիկայից՝ իրենց հետ բերելով նաև ահուսարսափ: