Աթենքի կենտրոնում երեք ռումբ է պայթել
Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում 3 ռումբ է պայթել։ Սարքերից մեկը պայթել է առավոտյան ժամը 8-ին, Աթենքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկում, հայտնում է Вести-ն։ Միջադեպի հետևանքով մեկ կին է տուժել, որն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուս երկու ռումբերը պայթել են առավոտյան մոտ ժամը 6-ին։
Բոլոր պայթյունները տեղի են ունեցել կառավարական շենքերի հարևանությամբ։ Առաջինը տեղի է ունեցել Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների հիմնադրամի հարևանությամբ, երկրորդը՝ Շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայական փոփոխությունների նախարարության շենքի մոտ։
Ոստիկանները համոզված են, որ ահաբեկիչները փորձել են գրոհել պետական հաստատությունների, բանկերի և Հունաստանի համար բնորոշ «բարեկեցության այլ խորհրդանիշերի» վրա։










