Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը 10 երեխայի է սպանել

18:11 • 03.06.13

Աֆղանստանի Սամքանիի շրջանի շուկայում մահապարտ ահաբեկիչը փորձել է թիրախ դարձնել ոստիկաններին ու ՆԱՏՕ-ի զինվորներին, որոնք պարեկային ծառայություն են իրականացնում այդ երկրի արևելքում, սակայն նրա զոհն են դարձել հիմնականում երեխաներ, հայտնում է BBC-ն:

 

Ահաբեկչությանը 13 մարդ է զոհ գնացել, որոնցից 10-ը՝ երեխաներ: Խոսքը դպրոցականների մասին է, որոնք «մինչև 12 տարեկան են»:Մոտոցիկլետով հարձակված ահաբեկչի գործողություններից նաև 20 մարդ է վիրավորվել:

 

Վերջին շաբաթներին թալիբների դեմ ավելի ակտիվ պայքարող ուժերի վրա հարձակումներն Աֆղանստանում շատացել են: