ՆԱՏՕ-ն անհանգստացած է վիճելի տարածքներում Ռուսաստանի գործողություններով. Ապաթուրայ

16:57 • 03.06.13

ՆԱՏՕ-ն անհանգստացած է վիճելի տարածքներում ապօրինի գործողություններով։ Այդ մասին այսօր Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

 

Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները Ցխինվալի շրջանում փշալարեր են անցկացրել։

 

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի իրադարձությունները։

 

«Մենք անհանգստացած ենք ապօրինի բաժանարար դիրքերի առկայությամբ, քանի որ դա գործող համաձայնագրի խախտում է և խոչընդոտում է բնակչության տեղաշարժին։ Մենք այդ փաստին բացասաբար ենք մոտենում»,-ասել է Ապաթուրայը։

 

Վրաստանում այսօր բացվելու է 6-րդ ՆԱՏՕ-ի շաբաթը, որը կշարունակվի մինչև հունիսի 10-ը։