Իրանն ավելացնում է հարստացված ուրանի ծավալները. ԱԷՄԳ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հայտարարել է, որ Իրանը խախտում է ԱԷՄԳ-ի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը՝ ավելացնելով հարստացված ուրանի ու ցենտրիֆուգների քանակը։
Ինչպես նշում է Взгляд-ը, Ամանոն այս մասին հայտնել է գործակալության տնօրենների խորհրդի համաժողովի բացման ժամանակ։
«Իրանի կողմից տեղադրված ցենտրիֆուգների թիվը շարունակում է աճել, ինչպես որ հարստացված ուրանի քանակը։ Իսկ դա հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ու ԱԷՄԳ-ի բանաձևերին։ Քանի որ Իրանն անհրաժեշտ չափով չի համագործակցում մեզ հետ, ուստի ԱԷՄԳ-ը չի կարող երաշխավորել, որ Իրանն օգտագործում է իր ունեցած միջուկային նյութերը խաղաղ նպատակով»,-ասել է Ամանոն։










