Ավելի քան 60 երկրներ ստորագրել են զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը
Ավելի քան 60 երկրներ ստորագրել են Զենքի վաճառքի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանները և բարեգործական կազմակերպությունները ողջունել են այդ լուրը:
Ապրիլին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հավանության էր համաձայնագրի տեքստին, որում սահմանափակումներ էր մտցվում սովորական զենքերի միջազգային վաճառքի համար:
Սպասվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կհրաժարվեն ստորագրել համաձայնագիրը, որի վերաբերում է տանկերի, զրահամեքենաների, խոշոր տրամաչափի հրետանու, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, նավերի և հրթիռային համակարգերի, ինչպես նաև հրազենի վաճառքին:
Ըստ համաձայնագրի, երկրները պետք է հայտնեն զենքերի վաճառքի մասին, ինչպես նաև պետք է պարզեն, թե զենքն արդյոք չի օգտագործվելու մարդկանց իրավունքները խախտելու նպատակով:










