Թուրք բժիշկները հայտնում են Ստամբուլի անկարգությունների հետևանքով գրանցված առաջին զոհի մասին

18:56 • 03.06.13

Ստամբուլում երիտասարդ է զոհվել այն ժամանակ, երբ մեքենան քշվել է ամբոխի վրա, հայտնում է Reuters-ը:


Ըստ աղբյուրի՝ դա եղել է տաքսի մեքենա: Կա ևս 4 տուժած: Երիտասարդի մահը հաստատել են Թուրքիայի բժիշկների միավորումից:

 

Կատարվածի մանրամասները պարզվում են: Մամուլում երիտասարդի մահը որակել են «Թուրքիայի վերջին դեպքերի առաջին զոհը»:

 

Ըստ Business Insider-ի՝ զոհը 20-ամյա երիտասարդ Մեհմեթ Այվալիտասն է։

 

Ստամբուլի կենտրոնում Գեզի այգու հատման և Աթաթուրքի մշակութային կենտրոնի ապամոնտաժման դեմ ակցիան սկսվել էր 6 օր առաջ, լարված իրադրությունը շարունակվում է արդեն 3-րդ օրը:
 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հայտնել էր Թուրքիայի մայրաքաղաքում 2 զոհի մասին։