Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ վաղը սպասվում է Մոսկվայի քաղաքապետի հրաժարականը

23:34 • 03.06.13

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վաղը, հնարավոր է, հրաժարականի դիմում ներկայացնի, գրում է РБК-ն հղում կատարելով «Дождь» հեռուստաալիքին, որն այս տեղեկությունները ստացել է քաղաքապետարանին մոտ որոշ աղբյուրներից:


Ըստ նրանց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Սոբյանինի հրաժարականը և նրան կնշանակի քաղաքապետի ժամանակավոր պատասխանատու:


Աղբյուրը նաև հայտնում է, որ Մոսկվայի նոր քաղաքապետի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 8-ին: 


Սոբյանինի լիազորությունները որպես Մոսկվայի քաղաքապետ ավարտվում են 2015 թվականին: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2010 թվականին՝ Լուժկովի հրաժարականից հետո:


Ըստ սոցհարցումների, Մոսկվայի բնակիչների 54%-ը պաշտպանում են ներկայիս քաղաքապետին: Իսկ հեղինակությամբ 2-րդ տեղը գրավում է Լուժկովը, ում աջակցություն է հայտնել բնակչության 13%-ը: