Հորդանանում լրագրողները նստացույց են հայտարարել՝ բողոքելով որոշ կայքերի արգելափակման դեմ
Տասնյակ լրագրողներ նստացույց են կազմակերպել Հորդանանի մայրաքաղաք Ամմաննում՝ բողոքելով կառավարության որոշման դեմ, որով համացանցում արգելափակվել են 20-ից ավելի կայքեր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ կառավարության ներկայացուցիչների, կայքերի տերերը ժամանակին չեն ներկայացրել պաշտոնական լիցենզիաները:
Լրագրողները պնդում են, որ կայքերը արգելափակելու որոշումը քաղաքական բնույթ ունի և միտում՝ սահմանափակելու խոսքի ազատությունը Հորդանանում:
Ըստ վերջերս ընդունված օրենքի, կառավարությունն իրավունք ունի արգելափակել կայքերը, եթե դրանք չեն համապատասխանում պաշտոնական նորմերին:










