Սիրիացի ապստամբները դիմել են ՄԱԿ-ի ԱԽ–ին և Ռուսաստանին վերջնագիր ներկայացրել

08:54 • 04.06.13

Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանից պահանջել են դադարեցնել Սիրիայի հակամարտության հարցում միջազգային միջամտությանը խոչընդոտելուն ուղղված քայլերը և սպառնացել ռազմական գործողություններ սկսել Լիբանանի տարածքում։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում։


Այդ հայտարարության համար պատճառ է դարձել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման արգելքը։ Հայտարարությունը վերաբերում էր սիրիական Ալ-Կուսեյր բնակավայրում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ կառավարական զորքերը հարձակվել էին ընդդիմադիր զինյալների վրա։


«Ալ-Կուսեյրի բնակիչների անունից Բարձրագույն ռազմական խորհուրդը Ռուսաստանից պահանջում է հրաժարվել միջազգային միջամտությունը կանխելուց»,-ասված է Սիրիայի ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսի հայտարարության մեջ։


«Մենք խնդրում ենք Անվտանգության խորհրդից խիստ միջոցառումներ ձեռնարկել այդ ագրեսիայի դեմ։ Մենք պահանջում են, որ միջազգային ճնշումը տարածվի նաև լիբանանյան կառավարության վրա՝ սիրիական տարածքներից «Հըզբոլլահ» շարժման ակտիվիստներին դուրս բերելու համար, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք Ասադի ռեժիմի դեմ պայքարը ընդլայնել՝ դարձնելով անդրսահմանային հակամարտություն»,-սպառնացել են ապստամբները։