Սաուդյան արքայազնը փարիզյան «Դիսնեյլենդում» 15 մլն եվրո է ծախսել
Սաուդյան արքայազն Ֆահդ ալ-Սաուդը մոտ 15 մլն եվրո է ծախսել փարիզյան «Դիսնեյլենդ» այգու զվարճանքների համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։
«Դիսնեյլենդում» նա որոշել է նշել իր դիպլոմ ստանալը։ Մայիսի 22-24-ին նա ամրագրել է իր և ավելի քան 60 հյուրերի համար այգու ամբողջ գոտիներ։
Նման բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են շոուներ, ներկայացումներ և ֆոտոսեսիաներ։










