Բրյուսելում այսօր տեղի կունենա NATO-ի անդամ 28 երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումը
NATO-ի անդամ 28 երկրների ՊՆ ղեկավարները երեքշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն դաշինքի ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու գործող միջոցները, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով NATO-ի մամլո ծառայությանը:
Բացի կիբերանվտանգությունից, NATO-ի անդամ պետությունների ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողությունների ընթացքը՝ մասնավորապես Աֆղանստանում անվտանգության ապահովման գործառույթը աֆղանական ուժերին հանձնելու գործընթացը:
Բացի այդ կկայանա Վրաստան-NATO հանձնաժողովի նիստը, որտեղ պաշտպանության նախարարների մակարդակով կքննարկվեն երկկողմ համագործակցության և Վրաստանում ռազմական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ հարցեր:










