Թուրքիայում շարունակվող բախումները՝ լուսանկարներով
Թուրքիայում ողջ գիշեր և այսօր շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները։ Դրանք հատկապես թեժ են եղել Անկարայում։
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Անկարայի փողոցները ռազմադաշտ են հիշեցրել։ Ձերբակալվել է ավելի քան 500 ցուցարար։
Մթնոլորտը շարունակում է լարված մնալ նաև Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում։
Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում ենք «Պաշարի՛ր Թուրքիան» շարժման տարածած լուսանկարներով։










