Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին. նա կասկածվում է սպանության մեջ

12:41 • 03.06.13

Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը և նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը, այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը։


Գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։


Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ շաբաթ կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը , ով Սյունքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։


Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ(ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը), որը փոխանցվել է ՊՆ քննչական ծառայություն: