Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկվել 51-ամյա հեծանվորդ

11:39 • 03.06.13

«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 2-ին՝ ժամը 15.30-ին, Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա հեծանվորդի։
 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: