Սիրիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Ստամբուլ՝ անվտանգության նկատառումներից ելնելով

13:10 • 03.06.13

Սիրիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել անվտանգության նկատառումներից ելնելով զերծ մնալ Ստամբուլ այցելություններից, տեղեկացնում է Սիրիայի «Սանա» պետական գործակալությունը։

 

Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն իր քաղաքացիների դեմ ուժ է կիրառում, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։

 

Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Գեզի այգու ծառահատման որոշման։ Ցուցարարները պահանջում են նաև «միապետ Էրդողանի» և նրա կառավարության հրաժարականը։

 

Ցուցարարներին ցրելու համար թուրք ոստիկաններն արցունքաբեր գազ, ջրի շիթեր և մահակներ են կիրառում։ Կան հազարավոր վիրավորներ և ձերբակալվածեր։