Իսրայելցի կին զինծառայողները պատժվել են սոցիալական ցանցում կիսամերկ լուսանկարներ տեղադրելու համար
Իսրայելցի կին զինծառայողները պատժվել են Facebook սոցիալական ցանցում իրենց կիսամերկ լուսանկարները տեղադրելու համար, տեղեկացնում է Взгляд-ը՝ «Ասոշիեյթիդ պրեսին» հղումով։
Հաղորդվում է, որ զինվորական կարգը խախտողները նորակոչիկներ են։ Նրանք իրենց «ֆոտոսեսիան» կազմակերպել են երկրի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկում։
Երկրի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իսրայելցի զինվորների նկատմամբ ոչ հարիր պահվածքի համար հրամանատարությունը կարգապահական միջոցառումներ է իրականացրել։
Թե ինչ քայլեր են իրականացվել, չի ճշգրտվում։ Աղջիկների անունները ևս չեն նշվում։










