Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկել կնոջ և 2 երեխայի

11:37 • 03.06.13

«Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 2-ին՝ ժամը 14.50-ին, 

Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի կնոջ և 2 երեխայի։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: