Չինաստանի թռչնամսի մշակման արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել
Չինաստանում թռչնամսի մշակման ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 10:15-ին՝ «Բաոյան» ընկերության արտադրամասերից մեկում։
Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տվյալներով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 41 մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ըստ նախնական տեղեկության՝ հրդեհի պատճառը պայթյունն է եղել։










